1 Հուլիսի, 2018

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր տեղը պահպանել է «Սիստեմա» բաժնետիրական ֆինանսական կազմակերպության ընկերության խորհրդում։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ն:

Հունիսի 30-ին կայացած տարեկան ժողովի ընթացքում «Սիստեմա» ընկերության բաժնետերերը վերընտրել են տնօրենների խորհրդի նախկին կազմը:

Իրենց տեղերը խորհրդում պահպանել են նաև կազմակերպության հիմնական սեփականատեր Վլադիմիր Եվտուշենկովը, նախկին նախագահ Անդրեյ Դուբրովսկովը, կազմակերպությանը պատկանող Segezha Group-ի նախագահ Միխայիլ Շմոլինը, կորպորացիայի առաջին փոխնախագահ Ֆելիքս Եվտուշենկովը, կազմակերպության կազմի մեջ մտնող «ՌՏԻ» ԲԲԸ-ի գլխավոր կոնստրուկտոր Սերգեյ Բոյևը, «Վիմմ-Բիլլ-Դաննի» նախկին համասեփականատեր Դավիթ Յակոբաշվիլին, KPMG-ի ռուսական ստորաբաժանման նախկին ղեկավար Ռոջեր Մանինգսը, լյուքսեմբուրգցի քաղաքական գործիչ Ժանո Կրեկեն, Deutsche Telekom-ի նախկին նախագահ Ռոն Զոմերը, «Սիստեմա»-ի աուդիտի, ֆինանսների ու ռիսկերի կոմիտեի անդամ Աննա Բելովան:

kotayk

Լրահոս