28 Հունվարի, 2021

«Երրորդ նախագահի ինքնազգացողությունը լավ է, ապաքինվում է տանը, վիրուսը հաղթահարում է առանց բարդությունների»,– տեղեկացրին գրասենյակից։
Վարակի պատճառով Սերժ Սարգսյանը հետաձգել է իր բոլոր հանդիպումներն ու այցելությունները։

Այդ է պատճառը, որ նա այսօր անձամբ չի այցելել «Եռաբլուր» զինվորական պանթեոն։ Նրա անունից առավոտյան ծաղկեպսակ է դրվել «Եռաբլուրում» և հարգանքի տուրք մատուցվել Հայոց բանակի ձևավորման և բանակաշինության գործում իրենց մեծագույն ավանդն ունեցած նվիրյալ զավակների ու հայրենիքի պաշտպանության, ազատության և անկախության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակին:

kotayk

Լրահոս