26 Սեպտեմբերի, 2020
Վարչապետը պարտավոր է ու պետք է արժանապատիվ և կոշտ պատասխան տա վերջին շրջանում Թուրքիայի և Ադրբեջանի ղեկավարների լկտի, սանձարձակ հայտարարություններին։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը` պատասխանելով այն հարցին, թե ինչպես կմեկնաբանի ադրբեջանական Haqqin.az կայքում հրապարակված՝ ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ Փաշինյան-Ալիև գաղտնի բանակցությունների վերաբերյալ հոդվածը և այդ հրապարակման շուրջ վարչապետ Փաշինյանի արձագանքը։

«Թշնամի երկրի մամուլի հրապարակումները որպես կանոն ես չեմ մեկնաբանում, դրանք ինձ համար հիմք չեն։ Սակայն ՀՀ վարչապետի արձագանքից հետո պատկերն ամբողջացավ։ Ըստ էության վարչապետը չհերքեց այդ լուրի իսկությունը՝ ընդամենն ասելով, որ եթե խախտվում է կոնֆիդենցիալ տեղեկատվության չհրապարակման վերաբերյալ պայմանավորվածությունը, ապա նույնն էլ ինքը կարող է անել։ Հետևաբար պահանջում եմ, որ վարչապետը ամբողջական և համապարփակ տեղեկատվություն ներկայացնի խնդրո առարկա հարցի վերաբերյալ և հիմնավոր հերքի այն, հակառակ դեպքում առկա կասկածը գնալով ավելի ու ավելի է խորանալու՝ իր բոլոր հետևանքներով»,-ասել է  նա։

Սաղաթելյանի խոսքով` վարչապետը պարտավոր է ու պետք է արժանապատիվ և կոշտ պատասխան տա վերջին շրջանում Թուրքիայի և Ադրբեջանի ղեկավարների լկտի, սանձարձակ հայտարարություններին։

kotayk

Լրահոս