Երեկ օգոստոսի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 23։30-ի սահմաններում Երևանի բնակիչ 51-ամյա Սարգիս Շափաղաթյանը իր վարած Ford Focus մակնիշի ավտոմեքենայով Բալահովիտ գյուղի վերջնամասում բախվել է ավտովթարի հետևանքով վթարված վիճակում վթարի վայրում կայանված Mercedes մակնիշի ավտոմեքենային։
Ինչպես տեղեկացնում է shamshyan.com-ը, Ս. Շափաղաթյանը այնուհետև վրաերթի է ենթարկել տեղում ճանապարհատրանսպորտային պատահարն արձանագրող Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի հետաքննիչ, Կոտայքի մարզ բնակիչ, 27-ամյա Կառլեն Բաղյանին, Երևանի բնակիչներ 28-ամյա Արամ Պողոսյանին, 27-ամյա Նարեկ Մելիքյանին, 28-ամյա Խաչատուր Գաբրիելյանին, 45-ամյա Էդուարդ Թովմասյանին, Աբովյան քաղաքի բնակիչ 39-ամյա Արտակ Պողոսյանին և Նոր Գեղի գյուղի բնակիչ 27-ամյա Տիգրան Խաչատրյանին։
Վրաերթի ենթարկված բոլոր անձինք տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն։
Մանրամասները սկզբնաղբյուր կայքում։
3