15 Դեկտեմբերի, 2020

Այսօրվա տվյալներով՝ 64 մարմին է հանվել, 41-ը՝ Ջաբրայիլից, 23-ը՝ Ֆիզուլիից։

Ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց անհետ կորած զինծառայողների հարազատներից Արսեն Ղուկասյանը, ով Արցախում փնտրում է եղբորն ու եղբոր որդուն։

Նրա գնահատմամբ՝ դուրս բերված բոլոր մարմիններն անխտիր ենթակա են ԴՆԹ հետազոտման։ «Մի մասը, կարելի է ասել, մի տոպրակ ոսկոր։ Մարմիններ կային, որ մի հոգին վեկալած տանում էր»,- նշեց Ղուկասյանը։

Վերջինս հավելեց, որ վաղն էլ նորից Ջաբրայիլում, Ֆիզուլիում կշարունակվեն որոնողական աշխատանքները։ Իրավասու անձինք փորձելու են նաև Հադրութում ու Մարտունիում իրականացնել մարմինների որոնման ու դուրսբերման աշխատանքներ, բայց դեռևս ադրբեջանական կողմը չի թույլատրում:

kotayk

Լրահոս