19 Փետրվարի, 2021

Mediaport-ի տեղեկությունը հաստատվեց. Խաչատուր Սուքիասյանի խոսնակը հաստատել է, որ նրան պատկանող «Սիլ կոնցեռնը» գնել է վառելիքի ներմուծմամբ ու վաճառքով զբաղվող RAN oil ընկերությունը։

Նշենք, որ ավելի վաղ տելեգրամի ալիքը, հղում անելով իր աղբյուրներին գրել էր, որ

Խաչատուր Սուքիասյանը գնել է RAN oil-ը. «տեռորի» միջոցով մենաշնորհ է հաստատում բենզինի շուկայում

Նիկոլ Փաշինյանի մերձավոր օլիգարխ Խաչատուր Սուքիասյանը գնել է բենզինի և դիզվառելիքի վաճառքով զբաղվող RAN oil ընկերությունը և արագ տեմպերով մենաշնորհ է հաստատում ոլորտում։

Mediaport-ի տեղեկություններով, Սուքիասյանի պահանջով ՊԵԿ-ն ու ԱԱԾ-ն սուգումներով և տուգանքներով բառացիորեն տեռորի են ենթարկում վառելիքի վաճառքով զբաղվող մյուս ընկերություններին, ինչպես նաև վերջինս ավելի խոշոր գումար է առաջարկում մրցակից ընկերությունների բենզալցակայանների տարածքների սեփականատերերին մրցակցիներին շուկայից դուրս մղելու և քաղաքի բանուկ հատվածներում սեփական բենզալցակայանները հիմնելու համար։

Լրահոս