14 Մայիսի, 2021

Ադրբեջանցիները Հայաստանի պետական սահմանը հատել են նաեւ Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի շրջակայքում դեռ երկու օր առաջ մայիսի 12–ին։ Այս մասին այսօր մայիսի 14–ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց գյուղի վարչական ղեկավար Սիմա Չիտչյանը։ Թե որքան է առաջացել հակառակորդը, գյուղապետը դժվարացավ հստակ ասել ընդգծելով, որ սահմանագծի վրա կանգնած են։

«Կութից այնտեղ օդայինով 4,5 կմ է։ Չեմ կարող ասել իրենց զորքը մեծ է, թե ոչ։ Սարն անցնում են, գալիս, նստում, պառկում։ Որտեղ հիմա իրենք են, այդտեղ մեր արոտավայրերն էին, մեր բնակիչները իրենց անասուններին արածացնում էին։ Առաջին օրը մեր չոբաններին ասել են սա ձեր տարածքը չէ, գնացեք, մերոնք էլ չհասկանալով ու վախենալով իջեցրել են անասուններին, մինչեւ հիմա մոտիկ տեղերում են արածացնում»,–պատմեց գյուղի վարչական ղեկավարը։

Սիմա Չիտչյանի խոսքով քիչ առաջ Կութում էր մարզպետ Գնել Սանոսյանը։ Գյուղապետը բանակցությունների արդյունքից տեղյակ չէ։ Փաստն այն է, որ ադրբեջանական զորքը չի լքել Հայաստանի տարածքը։

Մանրամասները NEWS.am-ում։

Լրահոս