Սեպտեմբերի 16-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 10։25-ի սահմաններում «Ճամբարակ» բժշկական կենտրոնից ոստիկանության Ճամբարակի բաժին ահազանգ է ստացվել, որ «փակ գանգուղեղային տրավմա» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։
Ինչպես տեղեկացնում է shamshyan.com-ը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Ճամբարակի բաժնի օպերատիվ խումբը բաժնի պետ Արմեն Հովհաննսյանի գլխավորությամբ։
Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Ճամբարակ քաղաքի բնակիչ 39-ամյա Արգիշտի Կ-ն է, ով նույն օրը, ժամը 09։00-ի սահմաններում ԶԻԼ մակնիշի առանց համարանիշի ավտոմեքենայով Վահան գյուղի սահմանամերձ տարածքում մարտական դիրքերի հարևանությամբ, ականի վրա պայթելու հետևանքով է վասվածքներ ստացել։
Պարզվել է, որ Արգիշտի Գ-ն ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում որպես պամանագրային զինծառայող, ինչի համար էլ տեղեկությունը փոխանցվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանություն, և դեպքի վայր են ժամանել Գեղարքունիքի մարզի Ճամբարակի ռազմական ոստիկանության ծառայողները։
5