Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Իջևանի բաժնի օպերատիվ խումբը համայնքային ոստիկանության բաժանմունքի ավագ տեսուչի գլխավորությամբ։
Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Տավուշի մարզի գյուղերից մեկի բնակիչ 6-ամյա Սերգեյ Հ-ն է։ Մինչ բժիշկները ապյքարում էին երեխայի կյանքի համար, Իջևանի ոստիկանները պարզել են, որ Սերգեյ Հ-ի պապիկը նույն գյուղի բնակիչ, 58-ամյա Սամվել Հ-ն, փայտով ծեծի է ենթարկել Սերգեյ Հ-ին և 4-ամյա Նաիրի Ղ-ին, ինչի հետևանքով որոշ ժամանակ անց Նաիրի Ղ-ն նույնպես տեղափոխվել է հիվանդամոց։
Գ. Շամշյանի տեղեկություններով երեխաներից մեկին ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխել են «Արաբկիր» բժշկական կենտրոն։
Գ. Շամշյանի տեղեկություններով փաստի առթիվ ոստիկանության Իջևանի բաժնի հետաքննչական բաժանմունքում ՀՀ քր. օր-ի 112 հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ և Սամվել Հ-ն ձերբակալվել է։