10 Օգոստոսի, 2021
ՍԴ-ում որպես ներկայացուցիչ հանդես կգա «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանը:

Խորհրդարանական ընդդիմությունը ավելի վաղ կարծիք էր հայտնել, որ ԱԺ նախագահի ընտրությունը ընթացակարգային խախտումներով է եղել, որը ՍԴ քննությանն է ենթակա։

«Քվեարկության գործընթացն ունեցել է նաև տեխնիկական, բայց մյուս կողմից էական բնույթի խախտում ևս։ Փաստորեն քվեաթերթիկները, կարելի է ասել շրջանառության մեջ դրված լինելու պայմաններում, քվեարկությունը սկսված լինելու պայմաններում, անհասկանալի կերպով պարզապես ընդհատվել է, քվեաթերթիկը փոխվել է և նորից սկսվել է քվեարկություն, որի ընթացակարգը ինքնին չէր կարող լինել։ Պետք է պարզապես ավարտվեր նշված քվեարկությունը անվավեր տրամաբանությամբ և նորից սկսվեր գործընթացը, որը ևս տեղի չի ունեցել։ Դրա վերաբերյալ ևս գործընթաց կիրականացվի»,-ավելի վաղ ԱԺ-ում հայտարարել էր Վարդևանյանը։

Իրավաբան.net

Լրահոս