Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ Զանգեզուրի 40 կիլոմետրանոց միջանցքը կբացվի։ Նա հիշեցրել է, որ այդ միջանցքի բացումը նախատեսվածխ է նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությամբ։ Նա վստահություն է հայտնել, որ երկաթուղային միջանցքը կբացվի եւ Ադրբեջանը կիրականացնի բոլոր հանձնառությունները։ Ալիեւը հիշեցրել է, որ Հայաստանի երկաթուղիները պատկանում են Ռուսաստանին ու այս հարցը Բաքուն ավելի շատ քննարկելու է ռուսական կողմից հետ։ Նա կրկին հայկական Սյունիքը համարել է «ադրբեջանական պատմական հող»։
3