«2016թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքներն ուսումնասիրող խորհրդարանական քննիչ հանձնաժողովում երեկ նախ կարճ նախաբանով է հանդես եկել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, ապա պատասխանել պատգամավորների հարցերին:
Ըստ էության, հանդիպումը կայացել է խիստ կառուցողական մթնոլորտում, ինչի մասին փաստեց անգամ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը` նախկին հոխորտանքների փոխարեն` նիստից հետո արդեն «փուշը թողած» մեկնաբանություն տալով լրագրողների հետ ճեպազրույցում:
«Իրավունքի» ունեցած տեղեկությունների համաձայն` այս առումով կոգնիտիվ դիսոնանս է ոչ միայն հանձնաժողովի անդամ իշխանական, այլ նաեւ ընդդիմադիր պատգամավորների շարքում: Տրված սպառիչ պատասխաններից հետո` իրենց մնում է ընդունել, որ Սերժ Սարգսյանը ճիշտ էր, բայց «դուխները» չի հերիքում»:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում: