10 Հունիսի, 2021
«Ռուսաստանը, լինելով այս հայտարարության (Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարություն – խմբ.) երաշխավորը, նույնպես պետք է քայլեր ձեռնարկի, որպեսզի գերիները վերադառնան, նաև այլ երկրներ` մասնավորապես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկները»,– այս մասին «Հարցեր ցպահանջ» հաղորդաշարի եթերում  հայտարարել է ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը` հավելելով, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկները նույնպես պետք է շահագրգռված լինեն, որ գերիները վերադառնան:

Նազարյանը նաև առաջարկեց, որ հանրությունը գերիներին վերադարձնելու պահանջը ներկայացնի Ադրբեջանին:

«Գուցե Ադրբեջա՞նից ավելի շատ պահանջ ներկայացվի»,– ասաց Նազարյանը, իսկ լրագրողի ճշտող հարցին, թե ո՞վ, նա պատասխանեց. «Մեր հանրությունը, քաղաքական գործիչները: Մե՞նք ենք պատանդ պահել: Մենք էլ ձեր բոլորիդ հետ միասին պահանջում ենք»:

Zham.am

 

 

Լրահոս