«Ժամանակ» թերթը գրում է.
«Շիրակի մարզի նորանշանակ դատախազ Կարեն Գաբրիելյանն ու նորանշանակ ԱԱԾ վարչության պետ Նարեկ Պողոսյանը մարզում արդեն գազալցակայաններ են ձեռք գցել: Ավելին նրանք իրար հետ շատ մտերիմ են ու ըստ տեղի պաշտոնյաների «բոչկա են գլորում» մնացածի վրա։
Այս երկու պաշտոնյաներն առանձնակի մտերմություն ունեն նախկին պատգամավոր Մուշեղ Պետոյանի հետ: Մարզի դատախազն ասում է, որ իր նշանակման հարցում պարտական է հենց Պետոյանին, որն էլ միջնորդել է «վերևներում»»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
5