24 Հուլիսի, 2019
 «Ժողովուրդ» թերթը գրում է.

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով Պաշտպանության նախարարությունում նոր կառուցվածքային փոփոխությունների ալիք է սկսվել։ Այդ փոփոխություններից «Ժողովուրդ» օրաթերթին որոշ մանրամասներ են հայտնի դարձել, մասնավորապես, ՊՆ-ի կառուցվածքը գլխիվայր փոփոխության է ենթարկվելու։

Գլխավոր վարչությունները կոնկրետ ուղղվածություն են ունենալու, իսկ ՀՀ պաշտպանության նախարարի աշխատակազմը ամբողջությամբ կազմաքանդվելու է, եւ դրա փոխարեն ստեղծվելու է գլխավոր քարտուղարություն։

Եվ մեր տեղեկություններով այս ֆոնին նախարարության տարբեր վարչությունների աշխատակիցներին հասկացրել են, որ նախապատրաստվեն, կառուցվածքային փոփոխությունների արդյունքում նախարարությունում նաեւ կրճատումներ են սպասվում։ Ավելին, նախարարության ղեկավար կազմը հնաբնակ աշխատակիցներին հասկացրել է փոփոխությունների արդյունքում առավել մեծ տեղ են տալու երիտասարդներին։ Մի խոսքով ՊՆ–ում լուրջ զարգացումներ են»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում

Լրահոս