-Այո,խստաշունչ ու ձնառատ ձմեռ ունեցող Լեռնանիստում փորձում ենք զարգացնել ձմեռային տուրիզմը, և արդեն իսկ հաջողություններ են արձանագրվել: Ընթացիկ տարում մոտ 3 հազար զբոսաշրջիկի հյուրընկալեցին Լեռնանիստում:Գյուղում փոքր ճոպանուղի ենք կառուցել, ինչը տուրիզմի զարգացման շատ լավ հնարավորություններ կստեղծի:
Լեռնանիստը բարձր լեռնային գյուղ է, 2000 մ բարձրության վրա, և քանի որ ձյունաշատ ձմեռներ ենք ունենում, ուստի ձմեռային տուրիզմի զարգացումն առավել հեռանկարային է: Ճոպանուղին «Բուգել» է կոչվում, որ մարդկանց սահնակների, դահուկների հետ բարձրացնում է սարի գագաթ, որտեղից արդեն ամեն մեկը սահելով իր սահադաշտից իջնում է: Ոլորտի զարգացման առումով ներդրումային բավականին ծրագրեր ունենք, ինչի շրջանակում կկառուցենք նաև հյուրատներ: Ի դեպ երկուսն արդեն պատրաստ են:Լեռնանիստ գյուղը իմ ծննդավայրն է ,այստեղ կատարվող ամեն մի ներդրում մեծ ջանքեր է պահանջում և դա անում եմ մեծ ոգևորությամբ:Ցանկանում եմ նշել ,որ Կոտայքի մնարզպետը՝ Ռոմանոս Պետրոսյանը, նույնպես մեզ օգնում է տարբեր հարցերում և հնարավորինս ընդառաջում:
Արտյոմ Հայրապետյանը, որ 2013 թվականից է ղեկավարում համայնքը, ամենակարևոր ձեռքբերումը մարդկանց համախմբվածությունն ապահովելն է համարում, միասնականությունն ու համերաշխությունը: Հաջորդը, ըստ նրա, գյուղը մաքուր պահելն է, սանիտարական պատշաճ վիճակը, ինչը հաջողվում է իրեն: Մնացածը` ասֆալտապատում, լուսավորության անցկացում, ամբուլատորիայի կառուցում և այլն, այսպես ասած, մեծ ընտանիքը զարգացնելու, շենացնելու ընթացիկ խնդիրներ են, որոնք ժամանակի ընթացքում գտել են իրենց լուծումը: Ամենօրյա աշխատանքով փորձում են առավելագույն արդյունք ապահովել: Բացի վերոնշյալից, անասունների խմելու ջրի հարցն է լուծվել (խմոցներ են կառուցվել), թանգարան են հիմնել: Վերանորոգման աշխատանքներ են տարել մանկապարտեզում, կահույքի ապահովման հարցը լուծել: Մասնակի վերանորոգումներ են կատարել: Համագյուղացիների շնորհիվ վերակառուցվել են մատուռներ, եկեղեցիներ: Գյուղի մուտքն են կառուցել:
Mnews.am