14 Հոկտեմբերի, 2019

 Նիկոլ Փաշինյանը և իր թիմակիցները շարունակում են պետական միջոցները տարբեր նպատակներով փոխանցել իրենց ընկերներին և մտարիմներին պատկանող ընկերություններին: Այդ մասին գրում է Politik.am-ը:

Օրերս հայտնի դարձավ, որ կառավարությունը 48 մլն 900 հազար դրամ է փոխանցել Անտարես ընկերությանը, որպեսզի նրանք գտնեն արտաքին գովազդի վահանակներ, որոնց վրա պետք է քարոզչական նյութերի տեսքով հայտնվի վարչապետ Փաշինյանի բանաստեղծություններից տողեր:

Հիշեցնենք, որ Արմեն Մարտիրոսյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի վաղեմի ընկերն է: Նրանք միասին եղել են ՀԱԿ դաշինքի անդամ: Տարբեր ժամանակներ միևնույն ցուցակով մասնակցել են ընտրական պրոցեսների: Արմեն Մարտիրոսյանի ընկերությունն է հրատարակել Նիկոլ Փաշինյանի «Երկրի հակառակ կողմը» վեպը:

Պետք է նկատել, որ կառավարությունը 100 հազար դոլարի հասնող պետական միջոցը վարչապետ Փաշինյանի ընկերոջ ընկերությանը տվել է առանց մրցույթի: Սա իր մեջ հստակ կոռուպցիոն ռիսկեր է պարունակում: Այս գործելակերպը արդեն ավանդույթ է դարձել կառավարության համար: Պետական նշանակության տոների կազմակերպումը ևս տրվում է կառավարության այս կամ այն անդամի հետ կապ ունեցող մարդկանց պատկանող ընկերությունների և կրկին առանց մրցույթի:

Ի դեպ Արմեն Մարտիրոսյանը իրեն վատ չէր զգում նաև Փաշինյանի կողմից մերժված Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին: ՀՀԿ-ական իշխանության տարիներին նա անգամ շշմած էր Սերժ Սարգսյանի կարողություններով: Լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում Արմեն Մարտիրոսյանը հիացմունքով էր խոսել երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից.«Ես շշմած էի, որ Սերժ Սարգսյանը կարողանում է այսպիսի գրականագիտական վերլուծություն անել»,- ասել էր Մարտիրոսյանը:

Հետաքրքիր է, նա նաև հիմա է իր ընկեր Նիկոլ Փաշինյանին հանդիպելիս հիացմունքով խոսում Սերժ Սարգսյանի մասին, թե հիմա նա հիանում է միայն վարչապետ Նիկոլ Փաշինյանի «գրականագիտական վերլուծություններով»:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

kotayk

Լրահոս