5 Մարտի, 2022
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
Ինչպես հայտնի է, Բարձրագույն դատական խորհուրդը Ազգային ժողովին ներկայացրել է Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորի երկու թափուր տեղերի համար թեկնածուների ցանկը: Նշենք, որ թափուր տեղերը երկուսն են, եւ յուրաքանչյուր տեղի համար պայքարելու է երեք թեկնածու:

ArmLur.am-ը գրել էր, թե ովքեր են թեկնածուները: Այսպիսով, տեղերից մեկի համար կպայքարեն Լուսինե Աբգարյանը, Սերգեյ Մարաբյանը եւ Ռուբիկ Մխիթարյանը: Մյուս տեղի համար էլ պայքարելու են Մեսրոպ Մակյանը, Աննա Մարգարյանն ու Արսեն Նիկողոսյանը:Եվ այսպես, մեզ հասած տեղեկությւնների համաձայն՝ քաղաքական իշխանությունները իշխող խմբակցությանը հասկացրել են՝ թեկնածուներից ում չպետք է ընտրեն, եւ, ահա, այդ անձանցից մեկը դատավոր Արսեն Նիկողոսյանն է: Իսկ ինչո՞ւ: Բանն այն է, որ 2020 թվականի հունիսի 18-ին Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը 2 միլիարդ դրամ գրավով ազատ արձակվեց կալանքից։ Վերաքննիչ քրեական դատարանը մասնակի բավարարել էր կալանքի տակ գտնվող նախագահի փաստաբանների դիմումը։

Այդ կարևոր որոշում կայացրած դատավորը Արսեն Նիկողոսյանն էր: Ասել է թե՝ վերոնշյալ դատավորներից Նիկողոսյանի՝ Վճռաբեկ դատարան գնալը բացառված է: Առաջիկայում կադրադառնանք մյուս դատավորների ճակատագրին եւս:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում:

kotayk

Լրահոս