24 Սեպտեմբերի, 2022
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն ՀՀ գլխավոր դատախազի ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալ Սրբուհի Գալյանը եւս պաշտոնից ազատման դիմում կգրի:

Ըստ դատախազությունում տարածված լուրերի նրան նշանակելու են ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշնիկ Ներսիսյանի պաշտոնում: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց անձամբ Սրբուհի Գալյանից պարզել տեղեկությունը, ինչին ի պատասխան նա հայտնեց, թե. «Նման բան չկա»:

Հիշեցնենք, որ Աննա վարդապետյանի լիազորությունները ստանձնելուց հետո համակարգում մեկը մյուսի հետեւից ազատման դիմումներ են գրում: Երեկ էլ ազատման դիմում էր ներկայացրել Գլխավոր դատախազի տեղակալներից Արմեն Աֆանդյանը, ում հնարավոր ազատման մասին «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր դեռ ամիսներ առաջ: Նկատենք ոլորտի մարդիկ ավելի շատ չեն ցանկանում աշխատել Վարդապետյանի հետ եւ այդ պատճառով են հեռանում, ինչպես նաեւ ազատման դիմումներ են գրում հենց նախկին դատախազ Արթուր Դավթյանի կադրերը»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում:

Լրահոս