«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․
ՀՀ Գլխավոր դատախազության կոլեգիայի հրաժեշտի նիստը եւ նորանշանակ դատախազ Աննա Վարդապետյանի մուտքը Գլխավոր դատախազություն բավականին ուշագրավ մթնոլորտում են անցել:
«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն Աննա Վարդապետյանը կոլեգիայի նիստի ժամանակ որեւէ դատախազի հետ չի շփվել եւ որեւէ բառ չի ասել: Նա բացառապես խոսել է ՀՀ հեռացող Գլխավոր դատախազի Արթուր Դավթյանի հետ. նրան գիրք է նվիրել եւ հաջողություն մաղթել: Այս ամենից հետո Աննա Վարդապետյանը ամբիոնից դատախազներին պատմել է իր մասին ու հեռացել:
Դատախազները նիստից հետո գնացել են իրենց աշխատասենյակներ սպասելով, թե ինչ ճակատագիր է սպասվում իրենց: Իսկ նախկին Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հրաժեշտից առաջ ասել է, որ շնորհակալություն է հայտնում բոլորին, այդ թվում նաեւ քննադատողներին ու հեռացել է:
Ի դեպ, Դավթյանը չի համբուրել դատախազության դուռը: Նշենք նաեւ, որ «Ժողովուրդ» օրաթերթին հասած լուրերի համաձայն նիստից անմիջապես հետո ՀՀ զինդատախազ Վահե Հարությունյանը երկրորդ անգամ է ազատման դիմում գրել:
Մանրամասները «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։