«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ- լեյտենանտ Միքայել Արզումանյանի դեմ հարուցված քրեական վարույթով մինչ նրան մեղադրանք առաջադրելը, վկայի կարգավիճակով հարցաքննվել է նաեւ ԱԺ պատգամավոր, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Սեյրան Օհանյանը հաստատեց տեղեկությունը:
Նշենք, որ Միքայել Արզումանյանին մեղադրանք է առաջադրվել Շուշի քաղաքի եւ հարակից շրջանների պաշտպանության կազմակերպման ընթացքում պաշտոնեական անփութություն կատարելու համար»։
Ամբողջությամբ հոդվածը թերթի այսօրվա համարում։
3