15 Ապրիլի, 2018

Բանկերը արշավ են սկսել ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀԿ-ական Տիգրան Արզաքանցյանի դեմ: Նրան պատկանող ընկերությունը` «Գրեյթ Վելլի ՀՁ», մեծ պարտքեր է կուտակել. այն ոչ միայն աշխատակիցներին է պարտք, այլեւ առեւտրային բանկերին եւ գործարարներին: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ խոսքը ավելի քան 2 մլն դոլար պարտքի մասին է. «Արդշինբանկ» ՓԲԸ-ին` մոտ 286 հազար դոլար, «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ին` 756,5 եվրո:

Բացի այդ` «Գրեյթ Վելլի ՀՁ»-ն ավելի քան 155 մլն դրամ է պարտք ՊԵԿ-ին, 53 մլն 302 հազար դրամ պարտք է «Արտաշատի գինու-կոնյակի գործարան» ՓԲԸ-ին, 82 մլն 250 հազար դրամ պարտք է «Արտաշատ Վինկոն» ՓԲԸ-ին: Տեղեկացանք, որ օրերս «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-Ն, ինչպես նաեւ «Արդշինբանկ» ՓԲԸ-ն հայց են ներկայացրել դատարան ընդդեմ նախկին պատգամավորի, որ դատարանը որոշում կայացնի եւ Տիգրան Արզաքանցյանին պատկանող գույքը այլ աձանց գույքից առանձնացնի, որպեսզի իրենք բռնագանձում տարածեն նախկին պատգամավորի գույքի նկատմամբ:

Հիշեցնենք, որ Արզաքանցյանը ՀՀԿ ռեյտինգային թեկնածուներից էր Գեղարքունիքի մարզում, հսկա միջոցներ ծախսեց, բայց այդպես էլ չընտրվեց:

kotayk

Լրահոս