8 Հուլիսի, 2019
Երեւանի պետական համալսարանի 3 պրոռեկտորներ՝ Արսեն Բաբաջանյանը, Մենուա Սողոմոնյանը եւ Ռուբեն Մարկոսյանը ազատվել են զբաղեցրած պաշտոնից: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասել է  ԵՊՀ հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Գեւորգ Էմին-Տերյանը:

«Ինչքան գիտեմ նրանք ծանուցագիր են ստացել, ինչից հետո ազատման դիմում են գրել»,- ասաց Էմին-Տերյանը:

Հարցին՝ ո՞րն է ազատման պատճառը, Էմին-Տերյանը պատասխանել է. «Պատճառը կառուցվածքային փոփոխություններն են: Այն ժամանակ ուսումնական գծով, գիտության գծով պրոռեկտորների պաշտոններ էին, հիմա հումանիտար եւ բնագիտական է»:

kotayk

Լրահոս