21 Ապրիլի, 2018

Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Զարուհի Բաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ուշադրություն։ Վերջ, հաստատվեց տեղեկությունը։ Զեյթունում ճանապարհ փակած մեքենայի ջարդուփշուր անելը անձամբ Միհրան Պողոսյանի թիկնազորի գործն է։ Այդ պահին տեսել են, որ ինքը ԱԺ պատգամավոր Միհրան Պողոսյանը եղել է առանց պետհամարանիշների մեքենայի ղեկին»։

Ավելի վաղ Բաթոյանը գրել էր․

«Ուլնեցի-Սևակ խաչմերուկում սև մեքենաներով առանց պետհամարանիշների ջարդուփշուր անող երիտասարդներից մի քանիսի պետհամարանիշները 333-ով են եղել։ Ականատեսներն ասում են, որ մի քանիսը պետհամարանիշ չունեին, մյուսները շատ 3-ներով են եղել։ Զեյթունցիները գիտեն, որ դա Միհրան Պողոսյանի մեքենաներն են»։

 

kotayk

Լրահոս