8 Հունվարի, 2018

Հունվարի 7-ին՝ հակառակորդի կողմից արձակված կրակոցից զոհված զինվորը՝ 1998թ. ծնված Վաչե Նվերի Չիլինգարյանը Գեղարքունիքի մարզի Շորժա համայնքից է: Շողակաթ /Շորժա/ գյուղը հիմնադրվել է 1810-ական թվականներին, Ռուսաստանի Մորդովիայի մարզից եկած աքսորականների միջոցով: Գյուղը նախկինում կրել է Նադեժդինո անվանումը: 1989-1992թվականներին գյուղը վերաբնակեցվել է Ադրբեջանից բռնագաղթի ենթարկված փախստականներով և Արծվաշենից բռնի տեղահանված ընտանիքներով:

Վաչեի ծնողները նույնպես Արծվաշենից են գաղթել։ Վաչեն իրենից փոքր երկու քույր ունի։ Մեկ տարի է, ինչ ծառայում է։ 20-ը չի լրացել։

Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 8-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԱՀ պաշտպանության բանակի N զորամասի զինծառայող Վաչե Չիլինգարյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։

 

 
kotayk

Լրահոս