16 Հոկտեմբերի, 2023

Հոկտեմբերի 17-ին մակեդոնական Ստրումիցա քաղաքում կայանալիք Հյուսիսային Մակեդոնիա-Հայաստան ընկերական հանդիպումից առաջ տեղի ունեցավ մեր ընտրանու գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովի մամուլի ասուլիսը, որին մասնակցեց նաև թիմի պաշտպան Նաիր Տիկնիզյանը։

«Մեր հավաքականի համար ստուգողական, ընկերական խաղ չկա։ Երբ հագնում ենք Հայաստանի հավաքականի մարզաշապիկը, մեզ համար ցանկացած խաղ կարևոր է։ Վաղը պաշտոնական խաղ է մեզ համար։

Պետք է հարյուր տոկոսով նվիրվենք։ Առաջին հերթին վերականգնվենք մենք մեր, երկրպագուների, մեր ժողովրդի աչքերում, իսկ վաղվա խաղից հետո պատրաստվենք նոյեմբերի 18-ին։

Փոքր շանս կա, բայց քանի դեռ մեր սրտերում ապրում է հույսը, պետք է մինչև վերջ հավատանք դրան։ Դրա համար էլ վաղվա խաղին վերաբերվում ենք որպես պաշտոնականի»,- ասաց Տիկնիզյանը, փոխանցում է Armsport-ը։

kotayk

Լրահոս