25 Նոյեմբերի, 2016

«Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը տրանսպորտային համակարգի արդիականացման նոր գաղափար է առաջ քաշում, որը թեև օգտակար, բայց միևնույն ժամանակ գերթանկարժեք է. միայն խորհուրդ հարցնելը 850 հազար ԱՄՆ դոլար արժի: «Ժողովուրդ օրաթերթի» հետ զրույցում Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը հայտնեց, որ քաղաքապետարանը նպատակադրվել է Երևանում ստեղծել միասնական տոմս՝ավտոբուս, մետրո, էլեկտրատրանսպորտ և մեկ օպերատորի առկայություն. «Այսօր մենք ունենք 65 օպերատոր, մեր ժողովրդի ասած՝ 85 գծատեր:

Իսկ մեր ցանկությունն է, խորհրդատուի առաջարկն է, որ լինի մեկ օպերատոր, և այդ օպերատորի մեջ Երևան համայնքն ունենա իր բաժնեմասը»: Այս գաղափարը իրագործելու համար Երևանի քաղաքապետարանին անհրաժեշտ է խորհրդատվություն, որն, ըստ փոխքաղաքապետի,  իրականացնելու է բրիտանական «ՎԻ ԱՅ ՋԻ» կազմակերպությունը: Խորհրդի նախահաշվարկային արժեքը 850 հազար ԱՄՆ դոլար (408 մլն դրամ) է: Ու երբ այս գերթանկարժեք խորհուրդները ստանա քաղաքային իշխանությունը, 80-100 միլիոն դոլլար պետք կգա, որպեսզի խորհուրդը կյանքի կոչվի:

Ինչ խոսք, ծրագիրը ողջունելի է, արժանապատիվ երթևեկության անհրաժեշտություն վաղուց է զգացվում մեր քաղաքում:  Բայց եթե միայն խորհրդատվության վրա 850 հազար դոլար է ծախսվում, դժվար թե մոտ ապագայում հնարավոր լինի իրապես երթևեկել՝’«շախմատի ձի չդառնալով»: Գուցե արդիականացման գործընթացը քաղաքապետը սկսեր առավել խելամիտ խորհրդատվական արժեքներով իսկ այդ «գրանտով» մի քայլ արվեր դեպի արժանապատիվ երթևեկություն»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

kotayk

Լրահոս