30 Հունվարի, 2023

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հունվարի 27-ին որոշում է ստորագրել պաշտոնանկ անելու վերաբերյալ։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 14-րդ մասով

Անետա Բաբայանին 2023 թվականի հունվարի 30-ից ազատել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի խորհրդականի պաշտոնից»,-նշվում է որոշման մեջ։

Նշենք, որ Բաբայանը այս պաշտոնում նշանակվել է 2021-ի օգոստոսին։ Նա ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում նշվում է․ «Հարգելի ընկերներ,

Այսօրվանից դիմումիս համաձայն ազատվել եմ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի խորհրդականի պաշտոնից։

Մեծ պատիվ էր ինձ համար գրեթե 12 տարի ծառայել պետական համակարգում, իսկ վերջին 4 տարիները նման առանցքային օղակում, ինչպիսին Վարչապետի աշխատակազմն է։

Մարտահրավերներով լեցուն այս ժամանակահատվածում եղել են նաև տարբեր նախաձեռնություններ, ծրագրեր, ռեֆորմների պլաններ, որոնց մի մասը հաջողվել է իրականացնել, մյուսները մեկնարկել կամ դրա հիմքերը դնել։

Լիահույս եմ, որ կերտվելու է քաղաքացիակենտրոն, արդյունավետ, նորարար, դինամիկ և հաշվետու պետություն հենված մերիտոկրատիայի և պրոֆեսիոնալիզմի ընկալման վրա։

Այս ամենի շուրջ «երազանքներս» ամփոփվել են Հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարությամբ, և վստահ եմ, որ ռեֆորմները կյանքի են կոչվելու։

Շնորհակալ եմ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին համագործակցության և աշխատանքային կարևոր ասպարեզներում ներդրում ունենալու հնարավորության համար։

Շնորհակալ եմ բոլոր գործընկերներիս արդյունավետ համագործակցության համար»,- նշել է նա։

Լրահոս