28 Փետրվարի, 2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 27-ին որոշում է ստորագրել, որում ասվում․

«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասով և 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով`

Հերմինե Միրանի Հարությունյանին 2023 թվականի փետրվարի 27-ից ազատել վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ծրագրերի իրականացման և մշտադիտարկման վարչության պետի (պաշտոնի ծածկագիրը՝ 06-Գ28-23.2-Ղ2-2) պաշտոնից»։

Հիշեցնենք, որ Հերմինե Հարությունյանն այս պաշտոնին նշանակվել էր 2021 թվականի դեկտեմբերի 3-ի որոշմամբ։ Մինչ այդ էլ զբաղեցնում էր Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի քարտուղարի պաշտոնը։

Հավելենք, որ «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ քաղաքացիական ծառայողին պաշտոնից ազատելու հիմքերից մեկն անձնական դիմումն է։

kotayk

Լրահոս