Դեկտեմբերի 26-27-ին Սանկտ Պետերբուրգում անցկացվելու է ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների ոչ ֆորմալ գագաթնաժողով, որին մասնակցելու է նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այս տեղեկությունը NEWS.am-ին հաստատել է վարչապետի աշխատակազմի լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյանը։
Հարցին արդյո՞ք նախատեսվում է երկկողմ կամ եռակողմ հանդիպում Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի առաջնորդների միջեւ, Արմեն Խաչատրյանը պատասխանեց. «Դեռեւս նման օրակարգ չկա»։