Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լեհաստանի Հանրապետության վարչապետ Մատեուշ Մորավեցկիին ազգային տոնի առթիվ:
Ուղերձում նշված է.
«Ձերդ գերազանցություն,
Հայաստանի Հանրապետության կառավարության և հայ ժողովրդի անունից հղում եմ ամենաջերմ շնորհավորանքները Ձեզ և Լեհաստանի բարեկամ ժողովրդին Լեհաստանի Հանրապետության ազգային տոնի Սահմանադրության օրվա առթիվ:
Վստահ եմ, որ երկու ժողովուրդների դարավոր բարեկամության վրա հիմնված փոխշահավետ և շարունակաբար զարգացող փոխգործակցությունը կշարունակի զարգանալ և ընդլայնվել ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ մակարդակներում, այդ թվում Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակում:
Օգտվելով առիթից վերահաստատում եմ մեր պատրաստակամությունը առավելագույնս ապահովելու մեր երկրների միջև առկա համագործակցության զգալի ներուժի իրացումը ի շահ և ի բարօրություն մեր ժողովուրդների»: