25 Հունվարի, 2023

ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը Ստրաասբուրգում հանդիպել է ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչին, նրան կոչ արել մեծացնել ճնշումը Ադրբեջանի վրա՝ Լաչինի միջանցքն անհապաղ բացելու համար։ Տեղեկությունը հայտնել է Ռուբինյանն իր ֆեյսբուքյան էջում։

«Ներկայացրեցի Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման արդյունքում Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամը։ Համաձայնեցինք, որ ԵԽ մոնիտորինգային մարմինները պետք է անարգել մուտք ունենան ԵԽ գոտում գտնվող ցանկացած տարածք»,–գրել է Ռուբինյանը։

kotayk

Լրահոս