12 Ապրիլի, 2023

ՀՀ նախագահը Հայաստանի Հանրապետության Արման Մարալչյանին ազատել է ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատարի պաշտոնից:

Հրամանագրի համար հիմք է ընդունվել վարչապետի առաջարկությունը:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Սահմանապահ զորքերի մասին» օրենքի 4.1-ին հոդվածի 1-ին մասի. Արման ՄԱՐԱԼՉՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատարի պաշտոնից»,-ասված է հրամանագրում:

Նշենք, որ Արման Մարալչյանը Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատարի պաշտոնը զբաղեցնում էր 2020 թվականի հոկտեմբերի 26-ից:

 

Լրահոս