ՀՀ Նախագահ Վահագն Խաչատուրյանը հունվարի 30-ին հրամանագրեր է ստորագրել ՀՀ մարզերում դատավորներ նշանակելու վերաբերյալ:
Այսպիսով, Անի Մարտիրոսյանը, Մակար Կիրակոսյանը, Հայկ Իսրայելյանը և Ժենյա Մելիքսեթյանը նշանակվել են Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ:
Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արշակ Հարությունյանը նշանակվել է Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Անդրանիկ Մնացականյանը նշանակվել է Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
Նարեկ Բադալյանը Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
Արտակ Կարապետյանը Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
Հակոբ Մանկուկյանը Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: