17 Հունվարի, 2022

«Նայեք, մի բան ասեմ Ձեզ, Դուք գիտեք, որ ես, որպես Խաչատուր Սուքիասյան, բաժնետեր չեմ»:  ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր, գործարար Խաչատուր Սուքիասյանը`  պատասխանելով հարցին, թե իր հիմնած ավիաընկերության՝ Երևան-Ստամբուլ չվերթը չեղարկվել է, նորերը լինելո՞ւ են:

«Դուք գրագետ մարդ եք, կրթություն եք ստացել, ասում եք՝ Ձեր հիմնած, դա իմ հիմնածը չի, բայց իմ ընտանիքից մարդիկ կան, որոնք էդտեղ բաժնետեր են, ասեք՝ ընտանիք, բայց մի ասեք՝ Ձեր հիմնած, որովհետև գրագետ տարբերակը՝ ես էդտեղ բաժնետեր չեմ, մեր ընտանիքին պատկանող, էն էլ ոչ ամբողջությամբ»,- ասաց Խաչատուր Սուքիասյանը:

Ինչ վերաբերվում է հարցին, թե նոր չվերթներ լինելո՞ւ են  Սուքիասյանը պատասխանեց.

«Մամուլում հրապարակվել է, որ Երևան-Ստամբուլ չվերթներ են լինելու։ Այսօր Թուրքիայի տարածքում, ծպտյալ հայերի մասին չէ խոսքը, այլ այն հայերի մասին ա, որ իրենց հայ են համարում և հայկական ազգանուն են կրում, մոտավորապես 100 հազար բնիկ հայ ունենք՝ Թուրքիայում ապրող, մոտ 100 հազար էլ Հայաստանից գնացող, աշխատանք փնտրող հայեր կան, Դուք ինքներդ էլ լավ գիտեք, որ երբ արգելվել էր թուրքական ապրանքները Հայաստանում, դրանք այլ երկների միջոցով էր բերվում, որը նորից հավելյալ ծախսեր էր արվում»։

Նա նշեց, որ այդ ինքնաթիռները աշխատելու են՝ Երևան-Ստամբուլ և աշխատելու են և՛ հայկական կողմից, և՛ թուրքական կողմից, ինչպես որ նախկինում աշխատել են, ոչ մի նորություն չկա, ուղղակի ինչ-որ աստիճան ավելի ցարծր գներ են լինելու, որովհետև սկզբունքը, որ այդ ավիաընկերությունը ստեղծվել է, դա «լոու քոսթ» է, ցածր գներով թռիչք ունեցող ավիաընկերություն է:

 

kotayk

Լրահոս