3 Հոկտեմբերի, 2024
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է․
«Սահմանազատման» գործընթացի ժամանակ՝ մայիսի սկզբին դիմել էի Գլխավոր դատախազին՝ քրեական գործ հարուցելու խնդրանքով՝ հաշվի առնելով, որ Ադրբեջանին էր փոխանցնել Հ-58 հանրապետական նշանակության ճանապարհի մի հատվածը (Կիրանց գյուղում)։
Դատախազությունը գրությունս հասցեագրել է ԱԱԾ-ին՝ նշված հանգամանքները ստուգելու համար։
Արդեն հինգ ամիս է ԱԱԾ-ն չի պատասխանել նամակիս՝ դրանով չհերքելով ՀՀ տարածքից Ադրբեջանին տարածք փոխանցելու ակնհայտ փաստը։
Արդեն հինգ ամիս է բանավոր տեղակացնում են, որ դեռ ուսումնասիրություններ են իրականացնում։

 

 

Լրահոս