11 Նոյեմբերի, 2024

Նոյեմբերի 11-ին Շվեդիայում ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպում է ունեցել Ֆոլկե Բերնադոտ ակադեմիայի գլխավոր տնօրեն Փեր Օլսոն Ֆրիդի հետ:

Դավիթ Կարապետյանը վերահաստատել է ՀՀ կառավարության հանձնառությունը՝ ուղղված ժողովրդավարական բարեփոխումների իրականացմանը, ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանը և Հայաստանի դիմակայունության բարձրացմանը:

ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարն իր զրուցակցին է ներկայացրել սեպտեմբերին Հայաստանում առաջին անգամ տեղի ունեցած «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովը՝ ընդգծելով դրա շարունակականության ապահովման կարևորությունը միջազգային մարտահրավերների բարձրաձայնման և դրանց հասցեագրման հարցում:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Ֆոլկե Բերնադոտ ակադեմիայի հետ համագործակցության ընդլայնման հնարավոր հեռանկարներին:

Այս համատեքստում Դավիթ Կարապետյանը բարձր է գնահատել Ակադեմիայի դերը հակամարտությունների կանխարգելման, խաղաղության հաստատման և կարողությունների զարգացման հարցում՝ ընդգծելով դրա ներգրավվածության կարևորությունը Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության աշխատանքներում:

Լրահոս