Փաստաբան Սուրեն Ներսիսյանը մեկնաբանել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հայտարարությունը, թե Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը ԱԳՆ-ի օրակարգում թիվ մեկ առաջնահերթություն չէ։
«ՀՀ Արտագին գործերի նախարար Արարատ Միրզոյանը կատարեց Անկարայի ուղիղ հրահանգը և պարզ ասաց, որ ՀԱՅ ԴԱՏ այլևս գոյություն չունի, «դա մեր գործը չի և դրանով թող զբաղվեն պատմաբանները»:
Ինչ է սա նշանակում …
Այս քայլով Հայաստանի քեմալական իշխանությունը կանաչ լույս վառեց «գորշ գայլեր ահաբեկչական կազմ-ն դիմաց»:
Այսուհետ բոլոր ՀԱՅ ԴԱՏԻ գրասենյակները գտնվում են վտանգի տակ ..
Հիշեցնեմ, որ Աննա Հակոբյանը մի քանի անգամ է հանդիպել թրքերի բարեկամ Օզարարատի հետ ,ով կազմակերպեց Ահմեդ Դավութօղլու օգնությամբ Լևոն Տեր-Պետրոսյանի և գորշ գայլերի ղեկավար Թյուրքեշի հանդիպումը 1993թ մարտին ֆրանսիայում : Հանդիպման ժամանակ Հայաստանին առաջարկվեց այն , ինչը հիմա անում է Նիկոլը:
Այսինքս ուզում եք ճանապարհ, մոռացեք ԱՐՑԱԽԻ մասին: Ու այստեղ, հանդիպման ժամանակ Լևոնը չի ընդդիմանում, այլ ընդամենը արդարանում է, ասելով «իմ վիճակը այսօր ավելի բարդ է քան Էլչիբեյինը, մեր Ազգայնական ուժերը՝ կոնկրետ ՎԱԶԳԵՆԻ շրջապատը ինձ երկու օրում …..» :
Այստեղից էլ հիմա վերլուծեք, թե ոնց եղավ, որ Նաիրի Հունանյանը մինչ 1999 թ հոկտեմբերի 27-ը Թուրքիայում էր «ճամփորդում » , իսկ Քլչի ընկեր Ռուբեն Ռուբինյանը սովորում էր «Ստամբուլի քաղաքականության կենտրոնում» (IPC), որը գործում է Թուրքիայի Սաբանջի համալսարանում (Sabancı Üniversitesi) – որն իր շրջանավարտներին ուղարկում է աշխարհի տարբեր ծայրեր՝ որպես «ազդեցության գործակալներ»։
p.s 1998 թ ՎԱԶԳԵՆԸ Լևոնին ուղարկեց «գրողի ծոցը», իսկ մի քանի ժամ հետո Լևոնը ՀՀՇ-ը վարչության փակ նիստի ժամանակ հայտարարեց, որ ՎԱԶԳԵՆԸ այլևս իմ ընկերը չի և ես հրաժարական եմ տալիս: Դրանից անմիջապես հետո դռան մոտ ուշագնաց եղավ Օզարարատի մտերիմ ընկեր Հովհաննես Իգիթյանը, ով այսօր Նիկոլի վեզիրն է / Լիտվայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան/ բայց բնակվում է Նիցցում»,– գրել է Ներսիսյանը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Արարատ Միրզոյանն ասել էր․ «Պատմության ողբերգական անցքերը, ցեղասպանությունն ուսումնասիրելը և թիվ մեկ առաջնահերթություն դարձնելը ԱԳ նախարարության թիվ մեկ օրակագ չէ»
33