4 Փետրվարի, 2025

ԱՄՆ-ը վերսկսել է զենքի մատակարարումը ՈւկրաինայինL: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Թրամփի վարչակազմը կարճ ժամանակով դադարեցրեց զենքի առաքումը Ուկրաինա, քանի որ քննարկվում էր Կիևի նկատմամբ քաղաքականությունը, որից հետո վերսկսվեց առաքումը:

Գործակալության աղբյուրների համաձայն՝ մատակարարումները վերսկսվել են անցած շաբաթվա վերջին: ԱՄՆ-ի զենքի մատակարարումները սկսվել են այն բանից հետո, երբ Սպիտակ տունը հրաժարվել է Ուկրաինային տրամադրվող բոլոր օգնությունը դադարեցնելու իր նախնական ծրագրից:

Ըստ Reuters-ի աղբյուրի, ամերիկյան ղեկավարության ներսում դեռևս կան տարաձայնություններ այն հարցում, թե որքանով պետք է ԱՄՆ-ը շարունակի օգնել Կիևին ամերիկյան պահեստներից ստացված զենքով։

 

 

Լրահոս