Aravot.am-ը գրում է.
Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը հարցազրույցներից մեկի ժամանակ ՀԱՍԿ կուսակցության Գյումրու քաղաքապետի թեկնածու Արտյոմ Թումանյանի մասին խոսելիս, ասել էր․ «Չգիտեմ՝ ինչ ասեմ էդ տղային, որովհետև դա իմ դիմացն է մեծացել, դրան չեմ ուզում անդրադառնալ, ինքը էնքան սխալ է ապրում, էդ տղան մեղք է, էդքան բան։ Ես զգում եմ, որ ինչ-որ բան կա էդ տղայի հետ կապված, որովհետև հիմա ինչ ինքն անում է, էդպես չպիտի լիներ։ Մի խոսքով, մեզանից հեռու մնա, ինքն իրենը կգտնի անպայման՝ ամեն առումներով»։
Նա նաև հայտարարել էր,որ նրանց շատ է տիրություն արել։
«Էնքան եմ դրանց տիրություն արել, դրանց հերը դրանց էդքան չի պահել, ինչքան ես դրանց։ Էլ չեմ ուզում խոսել, հիմա, որ ասեն ՝ բա ինչի՞ է իրեն էսպես պահում, այ, էնդքան տեղը չեմ կարող պատասխանել, դա համար չեմ ուզում խոսել, ամոթ եմ զգում դրա տեղը։
Որ ես դրել եմ թեկնածությունս, ինչղ օր ինքը իր հոր դիմաց դնի իր թեկնածությունը, Մեղայ Աստծո, ըտենց պահել եմ դրանց։Աստված իրա հետ, թող լավ լինի, դաժե դրա քայլվածքը, դրա շորերը, դրա բաները որ անում է, դրա շորերից բռնած՝ ուզում է ինձ նմանվի։ Հասկանալի է, հիմա տղա է, դրել է, կապրենք, իրա գնահատականը ժողովուրդը կտա, համբերեք, ժողովուրդը ամեն մեկի գնահատականը կտա»,-ասել էր նախկին քաղաքապետը։
Aravot.am-ը Արտյոմ Թումանյանին խնդրեց մեկնաբանել Վարդան Ղուկասյանի՝ իրեն հասցեագրված խոսքերը։
Թեկնածուն ասաց․ «Ես չեմ պատրաստվում մեկնաբանել, ես գյումրեցի եմ, վարվել եմ իմ գյումրեցու ոճով, այդպես եմ հանդես գալիս ու դա նոր չէ, որ այդպես է, երկար տարիներ մենք ապրել, կրթվել ենք գյումրեցու ոգով։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում