15 Մարտի, 2025

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Ժողովուրդ» օրաթերթը սկսում է նոր շարք՝ «Նիկոլ Փաշինյանի իշխանության զոհերը»: Այս խորագրի ներքո պարբերաբար կհրապարակվեն ակնհայտ քաղաքական ենթատեքստ ունեցող քրեական գործերում ներգրավված պաշտոնյաների անունները: Մարդիկ, ովքեր իրենց պաշտոնը ծառայեցնում են Նիկոլ Փաշինյանի իշխանությանը հաճոյանալու, նրա քաղաքական քմահաճույքները կատարելու համար:

Եվ այսպես, քաղբանտարկյալ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործը. նրան մեղադրանք է ներկայացվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 308 հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ՝ տվյալ դեպքում՝ գույքային վնաս), 179 հոդվածի 3-րդ մասով (գույքի վատնում առանձնապես խոշոր չափերով) և 190 հոդվածի 3-րդ մասով (առանձնապես խոշոր չափերի փողերի լվացում):

Տարբեր գնահատականներով՝ այս մեղադրանքը ծայրից ծայր սարքված է, քաղաքական պատվերի արգասիք:

Այս գործով քննիչը ՀՀ ՔԿ ՀԿԳ կոռուպցիոն հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալ Տիգրան Շոխոյանն է եղել:

Դատարանում մեղադրանքը պաշտպանում են դատախազներ Արման Նշանյանը և Արամ Դոլինյանը:

Դատավորը Վահե Դոլմազյանն է, որը Արմեն Աշոտյանին դատում է, նրան 2023 թվականի հունիսի 16–ից պահում է կալանքի տակ մինչ օրս: Հիմա խափանման միջոցը փոխվել է տնային կալանքի»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Լրահոս