14 Մարտի, 2025

Արդարդատության նախկին նախարար, իրավաբան  Արփինե Հովհաննիսյանն ահազանգում է  «Վարչական դատավարության մասին  ՀՀ օրենքում կառավարության կողմից առաջարկվող փոփոխություններն ընդունելու դեպքում հնարավոր վտանգների ու հետևանքների մասին։

Փոփոխությունները ենթադրում են, որ վիճարկվող ակտի գործողությունը չի կասեցվի։

«Բանն այն է, որ հիմա ՃՈ, հարկային մարմնի ակտերի բողոքարկման դեպքում ավտոմատ կասեցվում է դրանց գործողությունը, քաղաքացին իր իրավունքների պաշտպանությունը փորձում է գտնել դատարանում մինչև վարչական ակտի կայացումը։ Հիմա կառավարությունն ասում է, երբ դու կբողոքարկեք այդ ակտը, ոչ մի կասեցում ավտոմատ չի լինի։ Դու պետք է ներկայացնես միջնորդություն դատարանին՝ հիմնավորելու, թե ինչո՞ւ ես ուզում, այդ ակտը կասեցվի։ Սա նշանակում է ծանրաբեռնել վարչական դատարանին այդ միջնորդությունները քննելու անհրաժեշտությամբ, ծանրաբեռնել  կողմին ևս մեկ միջնորդություն ներկայացնելու անհրաժեշտության, իսկ որոշումը թողնել դատարանի հայեցողությանը»,-նշում է Ա. Հովհաննիսյանը։

Նրա ներկայացրած վիճակագրության համաձայն, անցած տարի վարչական դատարան մուտք է եղել 15.782 հայցադիմում, որից 11.260-ի դեպքում կայացվել է լուծող ակտ։ Սրանիցից 9128-ը բավարարվել են, 107-ը մասնակի են բավարարվել։

«Սա նշանակում է, որ Հայաստանի Հանրապետությունում վարչարարությունն այն աստիճանի ցածր որակի է, որ հայցերի 75-80 տոկոսի դեպքում ՀՀ քաղաքացին ու տնտեսվարողը ճիշտ են դուրս գալիս»,-ասում է իրավաբանն ու նշում, քաղաքացիներին ապօրինի կտուգանեն, բայց նա ոչինչ չի կարողանա անել ու նրանց հաշվին կլցվի բյուջեն:

Լրահոս