22 Մայիսի, 2024

ԱԺ ՔՊ-ական պատգամավոր, գործարար Խաչատուր Սուքիասյանը ԱԺ ամբիոնից ելույթ ունենալով՝ դիմել է ընդդիմադիր պատգամավորներին՝ սպառնալով, որ իր բառերով ասած, եթե իրենց չափը չճանաչեն, ապա նրանց կբանտարկեն, կսպանեն, կունեզրկեն։

Yerevan.Today-ը ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանին դիմեց՝ ՔՊ-ականի սպառնալիքների վերաբերյալ մեկնաբանություն ստանալու։

«Անկհայտ է, որ թուրքական շահերը սպասարկող օլիգարխը ջղաձգումների մեջ է: Բայց, հաշվի առնելով Խաչատուր Սուքիասյանի անցյալը և տեսակը` վստահեցնում եմ ձեզ, որ նա առաջինն է լքելու Նիկոլի խորտակվող նավը։ Իսկ արդյո՞ք դա կերաշխավորի նրա «բոմժ» չդառնալու ապագան․ այդ հարցում վստահ չեմ»:

kotayk

Լրահոս