Խաչիկ Գրիգորյանի ընկերության դեմ իշխանության ներկայացուցիչների եւ թիմակիցների միաժամանակյա գրառումները բացահայտ միտում ունեն ճնշելու գործարարի ազատ խոսքն ու կամարտահայտումը և վնասելու գործարարի կոմերցիոն շահին: Փաստացի իշխանականների մերձավորները ֆլեշմոբ են սկսել` ջնջել GG հավելվածը հեռախոսներից և հրաժարվել տաքսի սերվիսի ծառայությունից։ Այսօր անգամ խուզարկություն է իրականացվել GG ընկերության գրասենյակում:
«Ինթերնեյշնլ մեդիա հոլդինգը» անթույլատրելի է համարում Հայաստանի իշխանությունների կողմից քաղաքական դրդապատճառներով բացահայտ ճնշումների փորձն ու թիրախավորումը գործարարի նկատմամբ, ով ակնհայտորեն չի կրում իշխանական ճամբարային մոտեցում:
«Ինթերնեյշնլ մեդիա հոլդինգը», մասնավորապես, նրան պատկանող ԼՈՒՐԵՐ.com լրատվական կայքը, իշխանության կողմից թիրախավորված գործարարին սատարում և առաջարկում է իր աջակցությունը` 1 միլիոն դրամի անվճար գովազդային փաթեթի լայն հնարավորություն կիրառման մեկ տարի ժամկետի համար