20 Հունիսի, 2024

Ադրբեջանի իշխող «Յենի Ազերբայջան» կուսակցության վարչության հունիսի 20-ի նիստում միաձայն որոշում է ընդունվել իշխող կուսակցության պատգամավորների կողմից դիմել Ադրբեջանի նախագահին Միլլի մեջլիսը լուծարելու համար։

Ադրբեջանում վերջին նախագահական ընտրությունները ևս անցկացվել են արտահերթ կարգով նախատեսված ժամկետից մի քանի ամիս շուտ։

Ադրբեջանական ընդդիմադիր ուժերը, որ վերջին տարիներին բոյկոտել է համապետական ընտրությունները, պնդում է, որ իշխանությունն արտահերթի գնալով մրցակիցներին զրկում է պատրաստվելու հնարավորությունից չեզոքացնելով պոտենցիալ հակառակորդներին:

Լրահոս