20 Հունիսի, 2024

Հայաստանի պարածանրամարտի պատանեկան հավաքականը 6 մեդալ է նվաճել Թբիլիսիում ընթացող աշխարհի գավաթի խաղարկությունում: Այս մաին հայտնում է armsport.am-ը։

 Հայաստանի թիմի անդամ, 49 կգ քաշային Արթուր Բաբայանը, 15-17 տարիքային խմբում, 105 կգ արդյունքով սահմանել է Եվրոպայի ռեկորդ, նվաճել արծաթե և բրոնզե մեդալներ:

Ռաֆայել Համազասպյանը, 15-17 տարիքային խմբում, 75 կգ և 210 կգ արդյունքներով նվաճել է բրոնզե և ոսկե մեդալներ:

Խորեն Ծատուրյանը, 18-20 տարիքային խմբում, 105 կգ արդյունքով նվաճել է երկու ոսկե մեդալ:

Մարզիկների անձնական մարզիչներն են Արամ Զուրաբյանը և Քրիստինե Պետրոսյանը։

Հայաստանի պատվիրակության ղեկավարն է մարզիչ Գևորգ Հովհաննիսյանը: Մրցավայր են մեկնել նաև մարզիչներ Գրետա Վարդանյանը, Հարություն Մխիթարյանը և Գոռ Նարինջյանը:

kotayk

Լրահոս