15 Հունիսի, 2024

Հունիսի 15-ից 23-ը Չեխիայի Տեպլիցե քաղաքում կանցկացվի «Teplice Open 2024» շախմատի միջազգային մրցաշարը:

Մրցաշարի ամենաբարձր վարկանիշ ունեցող մասնակիցը գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանն է: Հայտնում են Շախմատի ֆեդերացիայից․

«Մրցաշարին մասնակցելու են շուրջ 300 շախմատիստներ: Հայաստանից կմասնակցի նաև Մանե Ղարիբյանը:

 Մասնակիցների ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով։
 Առաջին խաղափուլը կմեկնարկի հունիսի 15-ին՝ Հայաստանի ժամանակով 18:30-ին:
 Հաջողություն ենք մաղթում մեր շախմատիստներին»,- նշվում է հաղորդագրության մեջ։
kotayk

Լրահոս