23 Մայիսի, 2024

Քաղաքալգետ Սուրեն Սուրենյանցը գրում է.

««Վարչապետ Փաշինյանը արտակարգ աշխատանք է արել՝ առաջնորդելով իր երկիրը շատ դժվար ժամանակներում»,- ասել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը:

Այն, որ հայ-ադրբեջանական այսօրվա դելիմիտացիա/դեմարկացիայի գործընթացի գլխավոր «կնքահայրը» Վաշինգտոնն է, ասել եմ բազմաթիվ անգամներ:

Բայց Բլինքենի նոր հայտարարությունը հնչում է մի շրջանում, երբ Հայաստանում թափ է առնում Փաշինյանի դեմ շարժումը, իսկ իշխանությունը այն փորձում է լռեցնել ռեպրեսիաների և տեղեկատվական տեռորի միջոցով:

Երբ այս համատեքստում Բլինքենը Փաշինյանին «լավ տղա» է անվանում, ապա ԱՄՆ-ն ու Արևմուտքը պետք է պատրաստ լինեն մոտ ապագայում բախվել Հայաստանի հասարակության ոչ բարենպաստ տրամադրությունների հետ:

Երկար տարիներ ռուսական էլիտաները նույնպես գերադասել են աշխատել միայն Հայաստանի իշխանության հետ, հաճախ՝ ի հեճուկս հանրային տրամադրությունների ու այսօր քաղում են դրա հետևանքները:

Արևմուտքն այսօր գնում է նույն ճանապարհով՝ պաշտպանության տակ վերցնելով հայաստանյան «ֆյուրերիկին»:

Այս պարագայում, հետևանքներն ավելի խորքային են լինելու, որովհետև արևմտյան ցինիզմը փաթեթավորվում է ժողովրդավարության մասին հեքիաթներով:

Այս ամենի արդյունքը կանխատեսելի է՝ արևմտյան նեոլիբերալ շահախմբերի քաղաքականության հետևանքն ամենևին էլ չի լինելու Հայաստանի ինտեգրումը ԵՄ-ին կամ արևմտյան աշխարհին: Ճիշտ հակառակը՝ Փաշինյանի հետ ասոցացումը հայաստանցիների աչքերում միայն վարկաբեկելու է Արևմուտքը:

Հենց բլինքենների ու միշելների պատճառով»։

kotayk

Լրահոս