22 Մայիսի, 2024

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է՝ կառավարությունը պաշտոնապես առաջարկել է, որ Հայ առաքելական եկեղեցին ամբողջապես հարկային դաշտ բերվի։

«Մենք պաշտոնապես առաջարկել ենք, որ հարկային համակարգը ներդնենք և հավաքագրված ամբողջ գումարը կվերադարձնենք Հայ առաքելական եկեղեցուն, եթե դրա անհրաժեշտությունը լինի, որ ասում ենք՝ պատմամշակութային հուշարձանների պահպանում, վերականգնում և այլն, լրացուցիչ ֆինանսավորում էլ ենք պատրաստ տրամադրել»,- կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասել է վարչապետը՝ հավելելով՝ առաջարկը մերժվել է, ինչն իրենց համար անհասկանալի է։

 

kotayk

Լրահոս