ՀՀ արտակարգ դեսպանորդ եւ լիազոր նախարար, քաղաքական-հասարակական գործիչ Էդգար Ղազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Հոկտեմբերի 2-ի հանրահավաքց հետո, Բագրատ Սրբազանի հետ Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունում գտնվելու ընթացքում, հեռուստաընկերության տնօրինությանը հայտնել եմ, որ ցանակացած պահի պատրաստ եմ հյուրընկալվել Պետրոս Ղազարյանի տաղավարում՝ հարցազրույցի նպատակով։ Եթե այսուհետ որևէ անգամ Պետրոս Ղազարյանից կլսեք, որ ընդդիամդիր գործիչները կամ «Սրբազան պայքար»-ի մասնակցիները հրաժարվում են իր հետ հարցազրույցներից, ապա իմացեք, որ դա լկտի սուտ է։
Միաժամանակ, համաձայնեցնելով Antifake-ի խմբագրակազմի հետ, ես ինքս եմ հրավիրել Պետրոս Ղազարյանին հարցազրույցի՝ «Իմնեմնիմի» պոդքասատում։ Հետաքրիր է, այլոց` իր տաղավար չգալուց դժգոհող Պետրոս Ղազարյանը համարձակություն ունի՞ ինքը դառնալ հյուր այլ տաղավարում և պատասխանել մարդկանց հուզող հարցերին»։